Քանի՞ կին է մահացել ՀՀ-ում 2023-ին, և ո՞ր տարիքում են գրանցվել ամենամեծ թվով մահվան դեպքերը
Ըստ «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքի տվյալների՝ ՀՀ-ում 2023 թվականին մահացել է 11741 կին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ 8650 կին մահացել է 70 և ավելի տարիքում։
1878 կին մահացել է 60-69 տարեկանում։
641 իգական սեռի ներկայացուցիչ մահացել է 50-59 տարեկան հասակում, ևս 243-ը՝ 40-49 տարեկանում։
30-39 տարեկանների շրջանում գրանցվել է 123 մահվան դեպք, 20-29 տարեկան հասակում կյանքից հեռացել է 43 կին։
15-19 դեռահաս աղջիկների շրջանում գրանցվել է մահվան 15 դեպք։
28 մահվան դեպք գրանցվել է 5-14 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների շրջանում, 120-ը՝ 0-4 տարեկանների շրջանում։
Ավելի վաղ հայտնել էինք, թե որ հիվանդություններից են ՀՀ-ում գրանցվում ամենամեծ թվով մահերը։