Արևմուտքում դեռևս կոնսենսուս չկա Ուկրաինայի կողմից հեռահար զենք կիրառելու հարցի շուրջ. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիա կատարած այցի արդյունքներով հայտարարել է, որ արևմտյան դաշնակիցներին դեռևս չի հաջողվում կոնսենսուսի հասնել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար հեռահար զենք կիրառելու հարցի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Հոկտեմբերի 16-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ուժի մեջ է պահում Ռուսաստանի տարածքում հեռահար հարվածների համար ամերիկյան զենքի կիրառման արգելքը:
Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ մշակվում է Ուկրաինայի համար հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները վերացնելու հարցը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Sky News-ին ասել է, որ չի բացառվում, որ ԱՄՆ նախագահը թույլ տա Ուկրաինային հրթիռային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում։