Ձախողում ամենուր․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքականության մեջ ձախողում` ձախողման հետեւից արձանագրող իշխանությունը հպարտանում է ներքաղաքական հաջողություններով, սակայն մենք միայն ձախողման փաստեր ենք տեսնում:
Մեկօրյա անձրեւի արդյունքում, ճիշտ է՝ փողոցներով գետեր չհոսեցին․ անձրեւը հորդառատ չէր, բայց Կոնսերվատորիայի շենքը հեղեղվել է, եւ ռեկտորը կատաստրոֆիկ է որակում վիճակը` թանկ գործիքներ են վնասվել: Բուհի` 1 տարի ընթացող շինարարությունը չի ավարտվել, եւ մասնաշենքն ուղղակի տանիք չունի:
Հաղթանակ թաղամասից էլ մեր ընթերցողը գրում է, որ 6 ամսից ավելի քանդել են բոլոր փողոցները` նոր ջրագիծ անցկացնելու համար: Ջրագիծը 3 ամիս առաջ անցկացրել են, փողոցները մոռացել են նորոգել, եւ կես մետրանոց փոսեր են առաջացել, որի մեջ եթե մեքենա է ընկնում, ապա ամբողջությամբ նորոգման ենթակա է դառնում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։