Կան մարդիկ, որոնք իրենց շատերից վեր են գերադասում․ Գվարդիոլան՝ Տուխելին
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շնորհավորել է գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելին՝ Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու կապակցությամբ, փոխանցում է Armsport-ը։
«Թոմաս Տուխելը գլխավոր մարզիչ է, և ես պետք է շնորհավորեմ նրան, ինչպես նաև Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիային։ Դա մեծ պարտականություն է, և ես, լինելով այստեղ ինը տարի, մաղթում եմ նրան ամենայն բարին։ Մենք չենք որոշում, թե որտեղ ենք ծնվում։ Որոշող են մայրը և հայրը։ Ես չեմ որոշել լինել կատալոնացի, դուք չեք որոշել՝ լինել անգլիացիներ։
Ասոցիացիան ընտրել է օտարերկրյա մարզիչ՝ հիանալի փորձով, և ես նրան անվերապահորեն կաջակցեմ։ Եթե նա հաղթի, նրան կգովաբանեն, եթե պարտվի՝ կքննադատեն։ Բայց նրա ազգությունը նշանակություն չունի։ Ես գիտեմ, որ մենք հպարտ ենք մեր ծագումով, բայց աշխարհն այնքան մեծ է։ Պետք է բաց լինել։ Ես այստեղ եմ եկել, որպեսզի սովորեմ ձեզանից։
Կան մարդիկ, որոնք իրենց շատերից վեր են գերադասում, և դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում։ Դա տեղի է ունենում Ուկրաինայում, Ռուսաստանում, Իսրայելում և Աֆրիկայի որոշ մասերում, որտեղ մարդիկ կարծում են, որ նրանք ավելի լավն են։ Ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ քննադատում են միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը ծնվել է այլ վայրում»,- փոխանցում է Գվարդիոլայի խոսքերը BBC-ն։