Ցավ էի զգում, բայց նաև ուժ. Կարվախալ
Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանիել Կարվախալը, որն Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում (2:0) աջ ոտքի խաչաձև կապանների պատռված էր ստացել, խոսել է ոտքի վիրահատությունից հետո իր զգացողությունների մասին։
«Վիրահատությունից մեկ շաբաթ է անցել: Ես ցավ էի զգում, երկար գիշերներ եմ ունեցել և դժվար պահեր, որոնք պետք է հաղթահարեի: Բայց ես սկսեցի ինձ շատ ուժեղ զգալ ինձ հարազատ մարդկանց սիրո շնորհիվ: Հիմա վերականգնման ժամկետը մեկ շաբաթով ավելի քիչ կլինի»,- Armsport-ի փոխանցմամբ՝ X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Կարվախալի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ վերջին տեղեկությունների՝ Կարվախալը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ մինչև այս մրցաշրջանի ավարտը։