Ռեալում զղջում են Մբապեին ակումբ հրավիրելու համար
Լրագրող Ռոմեն Մոլինան, որն աշխատում է BBC-ում և The New York Times-ում, ասել է, որ Մադրիդի «Ռեալը» զղջում է, որ այս ամառ պայմանագիր է կնքել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։
«Նրանք [«Ռեալը»] զղջում են Մբապեին հրավիրելու համար: Ես դա երաշխավորում եմ։ Այս մասին ինձ ասել են հարցազրույցից դուրս:
Պերեսը միշտ սիրել է աստղային խաղացողներին: Նա բարեկամական հարաբերություններ է զարգացրել Մբապեի հետ: Բայց ակումբը վրդովված է առաջին հերթին նրա ելույթների մակարդակի պատճառով, որն ամենևին էլ չի արդարացնում սպասելիքները։ Երկրորդ՝ հանդերձարանում հիմա գործերն այնքան էլ լավ չեն։ Թեև դա գուցե Կիլիանի մեղքը չէ։
Կարծում եմ՝ «Ռեալը» մեծ սխալ թույլ տվեց. նա նախամրցաշրջանային պատրաստություն չանցավ, անմիջապես սկսեց մասնակցել պաշտոնական խաղերին՝ ի տարբերություն Բելինգհեմի»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Մոլինայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը՝ վկայակոչելով Colinterview-ին: