Էս ինչ լավ հեռու տեղ եք ապրում. Փաշինյանն այցելել է Բերդաշեն (տեսանյութ)
Բերդաշենում ընթացքի մեջ են միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում ծանոթացել է շինաշխատանքներին:
Ծրագրի ընդհանուր արժեքը 717 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:
Դպրոցը նախատեսված կլինի 100 աշակերտի համար:
Բերդաշենի հարեւանությամբ՝ Արփի ազգային պարկի տարածքում Արփի լիճն է, որը զբոսաշրջային այցեքարտ կարող է դառնալ Շիրակի մարզի համար: