Ջնջելու ժամանակն է․ Ռեալի նախկին խաղացողը դաջել է դստեր անունը, բայց պարզվել է՝ նրա հայրը չէ
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Տոբիաս Վինիսիուսը, որն այժմ հանդես է գալիս «Շախտյորում», հայտնվել է տհաճ իրավիճակում, փոխանցում է Armsport-ը։
Վերջերս 20-ամյա բրազիլացին և նրա ընկերուհին՝ Ինգրիդ Լիման, առաջին անգամ ծնողներ են դարձել. նրանք աղջիկ են ունեցել, որի անունը Մեյթ է։ Ֆուտբոլիստն այնքան է ուրախացել իր առաջնեկի համար, որ որոշել է նրա անվամբ դաջվածք անել:
Այդուհանդերձ, ծնողները ԴՆԹ թեստ են արել ու պարզվել է՝ նորածին աղջկա հայրը Վինիսիուսը չէ:
Երեխայի հայրը, ըստ բրազիլական լրատվամիջոցների, մոդելի անձնական վարորդն է։ Աղջիկը նշել է, որ ինքն ու Վինիսիուսն այլևս միասին չէին ապրում, և, հետևաբար, նրանցից յուրաքանչյուրն այլ հարաբերություններ է ունեցել։
2024/25 մրցաշրջանում Վինիսիուսը 4 հանդիպում է անցկացրել «Շախտյորի» կազմում, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։