Հրապարակի մետրոյում անվերջանալի հերթեր են
Մետրոյում հերթերը ժեյտոնների հանելուց հետո հասել են իրենց գագաթնակետին։
Մարդիկ բողոքելով հերթ են կանգնում, երկար ժամանակ սպասում, քանի որ մետրոից օգտվողները շատ են և ոչ բոլորն են տիրապետում նոր ներդրված համակարգի օրենքներին։
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Oragir.News-ի ընթերցողներրից մեկը տրամադրել է տեսանյութեր՝ Հրապարակի մետրոյում գոյացած հերթերից, որտեղից պարզ երևում է՝ գնալով հերթերն ավելանում են, իսկ մետրոյի վագոններում տեղավորվելը անհնար է դառնում։ Մարդիկ միմյանցից բռնվելով րոպեներն են հաշվում՝ մետրոից դուրս գալու համար։
Սա առաջին դեպքը չէ, որ Oragir.News-ը բողոք է ստանում իր ընթերցողներից, որոնք մետրոյից հաճախ են օգտվում։