Ոչ մի խաղաղություն ոչ կա, ոչ էլ լինելու է. Վարդան Ոսկանյան
Իրանական Ատրպատական երկրամասի արաբականացված անվանումը յուրացրած և գրեթե ամեն ինչով արհեստածին Ադրբեջանի բարբարոսսկան վարչախումբը պաշտոնական մակարդակում փորձում է այդ անվանումը տարածել նաև Հայաստանի Հանրապետության տարածքի վրա՝ բարբաջելով ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այս հանգամանքը ևս մեկ ցուցիչ է, որ Բաքվի բռնապետական վարչախումբը սեփական պետություն կոչեցյալի մարդատյաց և կեղծ ինքնության առասպելը կառուցում է նաև մեր ազգային և պետական ինքնության գոյության բացառման վրա կամ, այլ խոսքերով, ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր։
Ըստ այդմ, առնվազն աչոք և մտոք կույր է պետք լինել՝ չտեսնելու և չհասկանալու, որ, ցավալիորեն, ոչ մի խաղաղություն ոչ կա, ոչ էլ լինելու է, քանի դեռ գոյություն ունի Բաքվում արմատավորված քաղցկեղային այս կազմավորումը, որն իր էությամբ հակամարդկային է, ծավալապաշտ, ամբարիշտ և բարբարոս»։