Կոտայքում բախվել են «Nissan Tiida»-ն ու «BMW X5»-ը․ կա 6 վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի, Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «BMW X5» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և Եղվարդ քաղաքի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Եղվարդի հիվանդանոց։
Բախման հետևանքով «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր հայտնվել դաշտում, իսկ «Nissan Tiida»-ի առջևի ձաղ կողմի անվահեծանը կոտրվել է։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին նաև, որ վիրավորներից մի քանիսին իրենց հետ օգնություն է ցուցաբերել Կոտայքի մարզի բնակիչ, Հայաստանում բազմաթիվ բարեգործական ակցիաներ իրականացնող Տարոն Սարգսյանը: