Ստամբուլում Միրզոյանն ու Բայրամովը հանդիպում կունենան. ԱԳՆ
Ստամբուլում Միրզոյանի և Բայրամովի միջև հանդիպում տեղի կունենա: Այս մասին «Լուրերին» տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Ինչպես տարբեր այլ հարթակներում, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել երկկողմ պայմանավորվածություն Ստամբուլում երկու երկրների ԱԳ նախարարների միջև հանդիպման անցկացման վերաբերյալ»,- ասել է ԱԳՆ խոսնակը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արարատ Միրզոյանը հանդիպումներ էր ունեցել Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ: