Վերացվել է Ազատավան գյուղի մսամթերքի արտադրամասի կասեցումը․ ՍԱՏՄ
Սուսաննա Հարությունյանին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Արարատի մարզի, Ազատավան գյուղ):
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։