Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են. Փաշինյան
Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել էր 187 մլն դրամ: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար:
Արթիկում ընթացքի մեջ են մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2025 թվականին:
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 793 մլն դրամ է, որը եւս հատկացրել է Կառավարությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անիպեմզայի բնակիչների հետ, այցելել Երերույքի տաճար: