Մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած վթարից
Հոկտեմբերի 18-ին` ժամը 08:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայից դեպի Էրեբունու փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Opel, Jeep (վարորդ՝ Տ․ Ա․) և Lada (վարորդ՝ Վ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները․ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը և Lada մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են Opel մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։