Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին
Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ:
Նիստի օրակարգում ընդգրկված են շուրջ հինգ տասնյակ հարցեր: Այդ մասին հայտնում են Կառավարության տեղեկատվական վարչությունից: