Կոնսերվատորիան ջրի մեջ. քաոսային իրավիճակ՝ անձրևներից հետո (տեսանյութ)
Երեկվա հորդառատ անձրևներից հետո քաոսային իրավիճակը դեռ շարունակվում է։
Անձրևներից անմասն չի մնացել նաև Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիան։ Անձրևների և անավարտ շինարարության պատճառով Կոնսերվատորիան ջրի մեջ կորած է։ Համալսարանի ամբողջ պատերը, առաստաղները թաց են, իսկ երաժշտական գործիքները պաշտպանված են պոլիէթիլենային տոպրակներով։
ArmLur.am-ը Կոնսերվատորիայի շենքում զրուցել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանի և ուսումնական գծով պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանի հետ։ Վերջիններս ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասն ներկայացրել են, թե ինչ վնասներ է կրել համալսարանը։
Մանրամասները՝ տեսանյութում։