«3+3» ձևաչափով Էրդողանի հանդիպումը ԱԳՆ ղեկավարների հետ ԶԼՄ-ների համար փակ կլինի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ նախատեսված է ուրբաթ օրը՝ ժամը 17:00-ին, Ստամբուլի Դոլմաբահչեի նախագահական նստավայրում, այն փակ կլինի լրատվամիջոցների համար։ Այս մասին «Ռիա նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
Ուրբաթ օրը Ստամբուլում տեղի կունենա Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի երեկոյան ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ միջոցառման շրջանակում Լավրովը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։
«Հանդիպումը (ԱԳՆ ղեկավարների հետ Էրդողանի հանդիպումը- խմբ.) նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ին Դոլմաբահչեի նախագահական գրասենյակում։ Այն փակ է լրատվամիջոցների համար»,- պարզաբանել են գրասենյակից։