Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13.00-15.00-ի սահմաններում, Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նշված ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։