Եթե պետք լինի, Մբապեն ցուցմունք կտա Շվեդիայում. Կիլիանի փաստաբան
Մարի-Ալիքս Կանու-Բեռնարը, որը Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի փաստաբանն է, մեկնաբանել է այն տեղեկությունը, թե ֆուտբոլիստն իբր արդեն որոշ լրատվամիջոցների պատմել է Ստոկհոլմ իր այցի մանրամասների մասին, որից հետո իր դեմ բռնաբարության մեղադրանքի գործ է հարուցվել:
«Կիլիանը պահպանում է անհրաժեշտության դեպքում շվեդական արդարադատությանը բացատրություններ տալու առաջնահերթությունը: Ես խստորեն դատապարտում եմ ԶԼՄ-ների մեղադրանքները, որոնք ակնարկում են, թե Կիլիան Մբապեն արդեն պատմել է ամեն ինչ Ստոկհոլմ իր այցի մանրամասների մասին»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Կանու-Բեռնարի խոսքերն է մեջբերում La Provence-ը։
Ավելի վաղ ոստիկանությունը հետաքննություն էր սկսել Ստոկհոլմի կենտրոնում գտնվող հյուրանոցում բռնաբարության վերաբերյալ բողոքի առնչությամբ, որտեղ Մբապեն և նրա ընկերները մնացել էին Շվեդիա կատարած ուղևորության ժամանակ: