Հայտնի է Բունդեսլիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստը
Եգիպտոսցի հարձակվող Օմար Մարմուշը ճանաչվել է Բունդեսլիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Անցած ամիս «Այնտրախտի» հարձակվողը 5 գոլի հեղինակ է դարձել առաջնության երեք խաղում և կատարել է երկու գոլային փոխանցում:
25-ամյա եգիպտոսցին 8 գոլով գլխավորում է մրցաշարի ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցուցակը։
Քվեարկության արդյունքներով Մարմուշն առաջ է անցել Հարի Քեյնից (Բավարիա), Ֆլորիան Վիրցից (Բայեր), Մաքսիմիլիան Միտելշտեդից (Շտուտգարտ), Մայքլ Օլիսեից (Բավարիա) և Վինչենցո Գրիֆոյից (Ֆրայբուրգ), փոխանցում է Armsport-ը։