26-շաբաթյա ծրագիր՝ Հայաստանում գործունեություն ծավալող տեխնոլոգիական ոլորտի սկսնակ ընկերությունների համար
ՀՀ ԲՏԱ նախարարության դրամաշնորհային մրցույթի հաղթող Plug and Play Germany GmbH աքսելերատորը Հայաստանում գործող ՏՏ ոլորտի ընկերություններին կտրամադրի խորհրդատվական ծառայություններ, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:
Ինչպես հայտնում են ԲՏԱ նախարարությունից, ընդունված 119 հայտերի գնահատման առաջին փուլն արդեն ամփոփվել է: Ծրագրին մասնակցության հնարավորություն ստացած 20 հաջողակ ստարտափները կհայտարարվեն ծրագրի պաշտոնական մեկնարկին՝ հոկտեմբերի 31-ին: