Չսպասել ուռուցքի որևէ ախտանիշի ի հայտ գալուն․ ժամանակին հետազոտվել, կանխել հիվանդությունը․ ԱՆ
Հաղթանակած ժպիտով ու կյանքին լավատեսորեն նայող Էմման է. 10 տարի սպասելուց հետո 16 շաբաթական հղի էր, երբ իմացավ՝ կրծքագեղձի չարորակ ուռուցք ունի: Երեխայի լույս աշխարհ գալու հաճելի սպասման ամիսները դարձել էին պայքարի չավարտվող օրեր:
32-ամյա Լիլիթը նոր էր հաղթահարել ձվարանի քաղցկեղը, երբ իմացավ՝ նորից ուռուցք ունի, հիմա էլ՝ կրծքում:
Երկրորդ անգամ նույն ճանապարհն անցելուն և կրկնակի հաղթելուն օգնել են երեխաները:
«Սա ճանապարհ է, որը միայն մի ուղղություն ունի՝ դեպի առաջ. ասում են մեր տեսանյութի հերոսներն ու բոլորին հորդորում՝ չսպասել որևէ ախտանիշի ի հայտ գալուն, ժամանակին հետազոտվել ու կանխել չարաբաստիկ հիվանդությունը»,- նշված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքում արված գրառման մեջ: