Բաքուն Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ջանքեր է գործադրում․ Հաջիև
Բաքուն ոչ միայն կլիմայական ճգնաժամը թուլացնելու, այլև հարևան Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ է ջանքեր գործադրում: Այս մասին Newsweek-ում հրապարակված իր հոդվածում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այդուհանդերձ, մեր ճանապարհին հիմնական խոչընդոտները պահպանվում են։ Առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է։
Երկրորդ՝ մեզ մտահոգում է նաև Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների կողմից Հայաստանի ինտենսիվ զինումը, որը ծառայում է ոչ թե խաղաղության, այլ «զավթողականության վերածննդին»»,- գրել է Հաջիևը՝ կրկին պնդելով, որ «Հայաստանի Մայր օրենքն Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներ է պարունակում»։