Միրզոյանն ու Էրդողանը կհանդիպեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում «3+3» հարթակի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում կընդունի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Միրզոյանը երկկողմ հանդիպում կունենա նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Հանդիպման ընթացքում հարթակի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Անկարայի աջակցությունը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ ասվում է թուրքական կողմի հայտարարության մեջ։