Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա
Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը և ելույթը «3+3» ձևաչափով հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։
3+3 ձևաչափով հանդիպմանն իր մասնակցությունը հաստատել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։