Իսրայելի բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հավանական սպանության մասին
Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի հավանական սպանության մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ընթացքում երեք անձ է սպանվել։ Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը և Իսրայելի անվտանգության գործակալությունը ստուգում են հավանականությունը, որ սպանվածներից մեկը Յահյա Սինվարն է:
Սոցցանցերում տարածվում են ՀԱՄԱՍ-ի 61-ամյա առաջնորդ Յահյա Սինվարին նման այլանդակված դիի կադրերը։
Իսրայելական ԶԼՄ-ները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ այսօր նա սպանվել է ՑԱԽԱԼ-ի պարեկի կողմից Գազայի հատվածի տներից մեկում:
Իսրայելական 12-րդ ալիքը հայտնում է, որ Սինվարի ենթադրյալ մարմնի ԴՆԹ-փորձաքննության համար մի քանի ժամ կպահանջվի։
Sky News Arabia-ի աղբյուրը հաստատել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահը: