Ոստիկանությանը հայտնել է, որ հարեւանը ոչ սթափ վիճակում մի քանի անգամ օդ է կրակել. նոր մանրամասներ
Հոկտեմբերի 16-ին, ժամը 16.54-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ խմիչքի ազդեցության տակ գտնվող հարևանը մի քանի անգամ օդ է կրակել:
Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգով Արարատ գյուղ մեկնած ոստիկանները պարզել են, որ 58-ամյա տղամարդը իր հողամասում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 40-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս հարվածներ են հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
40-ամյա համագյուղացու հեռանալուց հետո 58-ամյա տղամարդը տնից վերցրել է բարեկամի անվամբ հաշվառված երկփողանի հրացանը և հողամասում երկու անգամ օդ է կրակել: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վեդիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: