Երևանում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բայրոնի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է BMW (վարորդ՝ Ա. Ա.) և Nissan (վարորդ՝ Ա. Հ.) մակնիշների ավտոմեքենաների վրա:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել հերթապահություն, այնուհետև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ մասնատել ծառը և տեղափոխել անվտանգ տարածք։