Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են Երևանում և մարզերում հանրային տրանսպորտի հետ կապված խնդիրները
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների պատվիրակությանը, որի կազմում էին Հարավկովկասյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուինը, Քաղաքային զարգացման թիմի ղեկավար Կարին Ֆղուին և ՀՀ-ում ԶՖԳ ծրագրի ղեկավար Լիզ Էնեզյանը։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը խոսել է ոլորտային առաջնահերթությունների, առկա խնդիրների մասին՝ շեշտադրումներ կատարելով առկա ռեսուրսների ու ծրագրերի իրագործելիության հնարավորությունների վրա։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երևանում և մարզերում հանրային տրանսպորտի հետ կապված խնդիրները, մարզային կանոնավոր փոխադրման կազմակերպման, ավտոկայանատեղերի տեղադիրքերի, ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու հարցում։