«Մի՛ արեք, ես ձեր հերն անիծելու եմ». ԱԺ անվտանգության աշխատակիցները քաշքշելով դուրս տարան Ռուբեն Հակոբյանին (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում ընդդիմության կազմակերպած խորհրդարանական լսումների ընթացքում՝ անմիջապես իր ելույթից հետո, անվտանգության աշխատակիցները քաշքշելով նիստերի դահլիճից դուրս տարան ԱԺ նախկին պատգամավոր, «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանին:
Մի պահ իրավիճակը լարվեց, քանի որ Հակոբյանն ուզում էր մտնել սենյակ՝ իրերը վերցնելու, սակայն նրան թույլ չտվեցին: Վերջինս մատ թափ տալով հեռացավ։
Տեսանյութը՝ ABC media-ի։