Պարզվում է՝ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, մյուսը՝ ականջին օղ կախելու. Փաշինյան
«Համոզված եմ, որ աղքատության ուսումնասիրության դեպքում նվազագույնը 80 %-ի մոտ մենք կհանգենք եզրակացության, որ անկյունաքարային պրոբլեմներից մեկը աղքատության մեջ գտնվող մարդու կրթությունն է»,-կառավարության նսիտում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ժողովրդագրույթն համար կարևոր է իրավունքների պաշտպանվածությունը։
«Նույն արտագաղթ երևույթը, որը 3-րդ հանրապետության ամենամեծ հիմնահարցն է, ինչքան էլ զավեշտալի թվա, բավարար չափով ուսումնասիրված չէ։
Ժողովրդագրության մասին ինչպես և ինչ շեշտադրումներով խոսել մի միջավայրում, որտեղ երկրի բնակչության մի շատ զգալի մասի առաջնային խնդիրն այն է, թե ինչպես անել,որ իր տղան չգնա բանակ»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այդ երևութն ազդում է նույնիսկ ընտանիքի պլանավորման վրա։
«Ընտանիքը պլանավորելիս մարդը մտածում է, որ մի տղայի բանակ չգնալ ապահովելը մի խնդիր է, 4 տղայի բանակ չգնալն ապահովելն լրիվ ուրիշ խնդիր է»,-ասաց Փաշինյանը։
Հայտարարելով, որ բարեկեցության մեջ մտնում է մարդու ազատությունը՝ Փաշինյանը բացատրեց, որ արտասահմանում հյուրանոցում մատուցողների է հանդիպել, որոնք Հայաստանից են արտագաղթել և հետաքրքրվել է, թե Հայաստանում չի՞ եղել մատուցողի աշխատանք,որ արտագաղթել են։
«Բարեկեցության մեջ մտնում է ազատությունը, որովհետև ես գոնե տասնյակ դեպքեր տեսել եմ, ընդ որում առնվազն մի քանի դեպք այցերի ընթացքում տեսել եմ եվրոպական հյուրանոցներում, երբ սուրճ կամ թեյ ես պատվիրում, մեկ էլ գալիս ա ինչ-որ մի մատուցող ու սկսում ա Հայաստանի լեզվով, հայաստանյան հայերենով շփվել։ Ասում ես՝ ո՞վ ես, ի՞նչ ես, տալիս ա Հայաստանի բնակավայրի, քաղաքի կամ գյուղի անուն։ Բնականաբար հարց ա ծագում՝ պա ինչի՞ ես արտագաղթել, ի՞նչն ա պատճառը, Երևանում հյուրանոցում մատուցողի տե՞ղ չկա աշխատելու, որ եկել ես ստեղ ես աշխատում։ Հետո պարզվում ա, որ մեկը արտագաղթել ա իրա սանրվածքի պատճառով, մեկը արտագաղթել ա իրա ականջին օղ կախելու պատճառով, մեկը արտագաղթել ա էն պատճառով, որ խաշ չի սիրում, մյուսը քյաբաբ չի սիրում և այլն։ Մենք այս թեմաների հետ որ չառընչվենք, մենք չենք հասկանալու էդպես էլ արտագաղթ երևույթը։ Մենք չենք հասկացել։ Մենք չունենք ամբողջական պատկերացում արտագաղթի մասին»,- ասաց նա։