Սիրիայի Լաթաքիա քաղաքում իսրայելական ավիահարվածից 2 մարդ է վիրավորվել
Վաղ առավոտյան իսրայելական ուժերն ավիահարված են հասցրել սիրիական Լաթաքիա քաղաքին, որի հետևանքով 2 մարդ է վիրավորվել, պատճառվել է նյութական վնաս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։
Նշվում է, որ Իսրայելն օդային հարձակում է իրականացրել Միջերկրական ծովի ուղղությունից՝ թիրախավորելով Լաթաքիայի հարավ-արևելյան մուտքի մոտ գտնվող օբյեկտներից մեկը։
Իր հերթին, Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտնել է, որ իսրայելական հարվածը հասցվել է Լաթաքիա քաղաքում գտնվող զինապահեստին։
Իսրայելի պաշտպանության բանակը Սիրիային հարված հասցնելու մասին ոչինչ չի հաղորդել։