Գեղարքունիքիում գայլերը մտել են գյուղ և հոշոտել բնակչին պատկանող 100-ից ավելի մայրացու ոչխար ու գառ
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրի բնակիչ Մանվել Հակոբյանը, մտնելով իրենց պատկանող անասնագոմ, հայտնաբերում է իրեն պատկանող մոտ 100-ից ավելի մայրացու ոչխարներին և գառներին՝ սատկած, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Վարչականի ղեկավարն է ժամանել, Վարդենիսի փրկարարական ջոկատից են ժամանել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Հակոբյանին պատճառվել է խոշոր չափի՝ մի քանի միլիոն դրամի վնաս և չկա երաշխիք, որ գայլերը նորից գյուղ չեն գա, քանի որ ժողովուրդը երբեք չի սխալվում, երբ ասում է՝ գայլը եթե որսի տեղը իմացավ, ու կիսատ բան թողեց , հետևից էլի կգա: