Բյուջեից հատկացումներ՝ հերթական հիմնադրամին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս իշխանությունը հիմնադրամներ ստեղծելու մեծ սեր ունի: Մի հիմնադրամ` ԱՆԻՖ-ը, որը պետք է Հայաստանում գրանդիոզ նախագծեր իրականացներ, խայտառակ ձախողումով ավարտվեց, եւ պարզ չէ, թե պետությանը պատճառված միլիարդների վնասի համար ով է պատասխան տալու:
Հիմա մեկ այլ հիմնադրամ են «խաղացնում»` «Էնթերփրայզ Արմենիա» կամ «Ներդրումների աջակցման կենտրոն» անունով:
Երեկ Նիկոլ Փաշինյանն այս հիմնադրամի նիստ է արել` «ընդունվել են որոշումներ Կենտրոնի բնականոն գործունեության ապահովման եւ ֆինանսավորման համատեքստում»: Այսինքն՝ հիմա էլ այս հիմնադրամին են բյուջեից հատկացումներ անում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։