Բռնցքամարտի Մ22 ԵԱ․ Հայաստանի 5 ներկայացուցիչ կիսաեզրափակիչում է
Հինգ հայ բռնցքամարտիկ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից կվերադառնա մեդալով, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Կիսաեզրափակիչ դուրս եկած Էլիդա Քոչարյանին միացան նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։
Կիսաեզրափակիչում Գարբոյանն ու Սահակյանը կմրցեն համապատասխանաբար Իռլանդիայի և Անգլիայի ներկայացուցիչների հետ։ Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիյանի մրցակիցը թուրք Մեհմետ Չինարն է։
Հակոբկոխյանը ուժերը կչափ տանտերերի` Բուլղարիայի ներկայավուցչի հետ, իսկ Էլիդա Քոչարյանի մրցակիցը լատվիացի Աննա Սորոկինան է։