Նյու Յորքում 6 տարվա դադարից հետո կայացել է Victoria’s Secret-ի շոուն. հեռուստադիտողները «դժգոհ» են մնացել (լուսանկարներ)
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում 6 տարվա դադարից հետո կայացել է հանրահայտ Victoria’s Secret Fashion Show-ն, որը, սակայն, ինչպես նշում է Daily Mail-ը, այնքան էլ չի տպավորել հեռուստադիտողներին: Շատերը սոցցանցերում գրված մեկնաբանություններում շոուն որակել են «ձանձրալի» և «անփայլ»: Ոմանք նշել են, որ շոուից այլ սպասելիքներ ունեին և ցանկանում էին նախորդ տարիների պես շքեղ ցուցադրություն տեսնել, փոխանցում է Tert.am-ը։
Երեկոյի ընթացքում բեմ են բարձրացել տրանսգենդեր մոդելներ՝ Վալենտինա Սամպայոն և Ալեքս Կոնսանին:
Միևնույն ժամանակ Victoria’s Secret-ի ուշագրավ նորույթներն են ներկայացրել նաև շոուի «վետերաններ» համարվող Ալեսանդրա Ամբրոսիոն, Թայրա Բենքսը, Ադրիանա Լիման, Թեյլոր Հիլը, Բարբարա Փալվինը, Ջիջի և Բելլա Հադիդները:
Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Շերը, Blackpink-ի անդամները: