Ոստիկաններն ինձ առևանգեցին ու տարան հոգեբուժարան. կենդանասեր կնոջ դեմ հարևանները բողոքել են
«Ասել են, որ 30 հարևաններով ստորագրել են, որ գիժ եմ, միայն նրա համար, որ թափառական շներին կերակրում եմ։ Ոստիկաններն ինձ Շտապօգնության մեքենայով առևանգել, տարել են գժանոց»,- ասաց Oragir.News-ին ահազանգած Արմավիրի 53-ամյա բնակիչ Նառա Հունանյանը։
Oragir.News-ի հետ զրույցում Նառա Հունանյանը ներկայացրեց իր հետ պատահածը։ Նրա խոսքերով՝ արդեն 11 տարի է, ինչ ապրում է Արմավիրում։ Ամուսնացած չէ։ Ծնողներին և եղբորը վաղ է կորցրել և հիմա միայնակ է ապրում։ Կերակրում է, խնամում ու ջուր է տալիս թափառական շներին, ինչը դժգոհության ալիք է բարձրացնում հարևանների շրջանում։ Կնոջ խոսքերով՝ նրանք անընդհատ հալածում են իրեն, հարձակվում իր վրա՝ քարերով, փայտերով հարվածներ հասցնում, սպանում և տանջում կենդանիներին, որոնց Նառա Հունանյանը կերակրում է։
«Իմ կողքի հարևաններից 11 տարի է, ինչ հալածանքներ, կտտանքներ, ինչ լկտի խոսքեր ասես, որ չեմ լսել իմ հասցեին։ Էլ երեխա չունի, խելքը շներին է տվել, ջուր ու հաց չտաս՝ շները չեն հավաքվի, վարակ ես բերել։ Էլ չեմ խոսում հայհոյանքների մասին»,- ասաց Նառա Հունանյանը
53-ամյա կնոջ խոսքերով՝ ինքն իր տան գույքը վաճառել է, ոսկիները գրավ է դրել, ամբողջ գումարները ծախսել է շներին կերակրելու համար։ Այժմ մի կիսակառույց տուն ունի և ծեր կնոջ է պահում, որ սիրելի շներին կերակրելու գումար ունենա։ Հարևաններն էլ դրա համար իրեն սադրում են, կենդանիններին թունավորում, շրջանի մեջ են վերցնում ու քարերով փայտերով ծեծում այնքան, մինչև սատկեն։ Նրա նշմամբ՝ էլ տեղ չի մնացել, որ չդիմի՝ մարզպետարանից սկսած, քաղաքապետարանից վերջացրած։
Նառա Հունանյանը նշեց նաև, որ 2023 թվականին իրեն հալածած անձանցից մեկին պատկանող փուռը փակել է տվել։
«Փուռը փակելուց հետո ինձ անընդհատ սադրում են, կենդանիներին սպանելու միջոցով վրեժխնդիր են լինում։ Այս մասին տեղյակ են և՛ մարզպետը, և՛ քաղաքապետը:
«Սեպտեմբերի վերջին հրազեն են կիրառվում։ Այդ օրը չեմ դիմում ոստիկանություն։ Բայց հաջորդ օրը դիմում եմ, որ գան և տեսնեն, որ սպանված կենդանի կա դաշտում։ Ես տարածքում փոքրիկ խանութ ունեմ։ Ինչ է՝ այդտեղ կենդանիներին հաց եմ տալիս, գալիս, ջարդում են այն։ Ոստիկաններին ասում եմ, որ դա էլ նկարեն։
Իսկ հոկտեմբերի սկզբին ինձ սպառնում են, որ եթե դաշտում շուն տեսան, կվառեն, կմորթեն, կսատկացնեն։ Ես բանի տեղ չեմ դնում, ու ինձ դաշտի մեջ շրջապատում են հեռախոսի կամերան միացնում ու սկսում են քարերով հարվածել։ Զանգում եմ ոստիկանություն, ասում՝ հանկարծ չփախնեք։ Ոստիկանները գալիս են, տեսնում, որ մի 4 ժեխ, որոնց փուռը ես փակել եմ, ու դրանից իրենց հետույքները վառվել է, իրենց հետ կանգնել են»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։