Կարծում եմ՝ մեր թիմը տոնեց արժանի հաղթանակ․ Գունկո
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, մեկնարկել է Fastex Պրեմիեր լիգան։ Առաջատար «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր «Վանին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 3-1 հաշվով հաղթանակով։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։
«Մենք շատ լուրջ էինք տրամադրվում այս խաղին։ Մենք հարգում ենք մրցակցի մարզչական շտաբին և գիտեինք, որ հետարքիքր ֆուտբոլ են խաղում և այդպես էլ եղավ։ Դժվար պայքար ստացվեց, չնայած մենք ունեցանք քանակական առավելություն առաջին կեսում, «Վանը» մինչև երրորդ գոլը ակտիվ պայքարում էր, գրոհում և ստեղծում վտանգավոր պահեր։ Կարծում եմ, որ մեր թիմը տոնեց արժանի հաղթանակ»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Գունկոն հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։