«Զանգեզուրի միջանցք» տերմին մենք չենք օգտագործում․ Զախարովա
««Զանգեզուրի միջանցք» տերմինը, որի մասին դուք ասացիք, մենք այդ տերմինը չենք գործածում։ Հարցը ռուս սահմանապահների ներկայությունն է հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին, որը բոլորիվ այլ թեմա է»,- այս մասին հերթական ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի վերաբերյալ, մենք արդեն մեկնաբանել ենք այդ թեման և մեր դիրքորոշումը հայտնի է, այն չի փոխվել»,- ասաց նա։