Սիմոնյանը Ժնևում բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է միջխորհրդարանական հարաբերությունների հարցեր
ԱԺ լրատվական բաժնից հայտնում են՝ հոկտեմբերի 12-16-ն Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայում էր: Ժնևում կայացավ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը, որի ընդհանուր քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Այցի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպումներ ունեցավ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի և Ֆրանսիայի, Դանիայի ու Հնդկաստանի պատվիրակությունների ղեկավարների հետ:
Քննարկվեցին բազմակողմ օրակարգային թեմաներից մինչև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր:
Մանրամասները` տեսանյութում: