Բացառիկ կադրեր. կրակոցներ ու ծեծկռտուք Երևանի կենտրոնում՝ քաղաքապետարանի դիմաց
24News-ի տրամադրության տակ է հայտնվել մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 15-ին, Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցած կրակոցների և ծեծկռտուքի բացառիկ կադրերը։
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պարեկները Երևանի քաղաքապետարանի մոտ ծառայություն կատարելիս կրակոցի ձայներ են լսել։ Այս մասին գրել էր shamshyan.com-ը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնի բաժնի ծառայողները պարզել էին, որ ժամը 00։05-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում «Toyota Camry»-ի և «Mercedes G 55»-ի վարորդների միջև միմյանց չզիջելու համար առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում «Toyota Camry»-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 21-ամյա Դավիթ Մադաթյանը դուրս է եկել ավտոմեքենայից և շարունակել վիճաբանել «Mercedes G 55»-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Ասատրյանի և վերջինի ուղևոր, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված Տ․ Ասրյանի հետ, ապա վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Վերջիններս միմյանց հասցրել են հարվածներ, որի ժամանակ էլ գազային ատրճանակից կրակոցներ են հնչել։
Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերում են կրակված 1 պարկուճ։
24News-ը ներկայացնում է տեղի ունեցած վիճաբանության ու կրակոցների ուշագրավ կադրերը։