Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները շարունակվում են․ ՀՀ ԱՆ
Պատվաստվելով` մենք պաշտպանում ենք ոչ միայն մեզ, այլև մեր շրջապատին: Եկե՛ք գրիպի այս սեզոնը դարձնենք ավելի անմվտանգ ռիսկի խմբում գտնվող մեր սիրելիների համար, հորդորում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Պատվաստումները հասանելի են նաև 2 շարժական կետում`
Յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը։
Հյուսիսային պողոտա-Աբովյան փ. խաչմերուկի հարակից տարածք, Վերնիսաժի հարակից տարածք:
Կարող եք պատվաստվել նաև պոլիկլինիկայում: