Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և մարտական փամփուշտներ են հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 15-ի ժամը 18-ին Նաիրի Զարյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և քննչական բաժին են ներկայացրել 36-ամյա մի երիտասարդի:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «Բայկալ-442» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 12 մարտական փամփուշտներով և նույն զենքի համար նախատեսված փամփշտատուփ՝ լիցքավորված 10 մարտական փամփուշտներով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: