Մի քիչ էլ ինձ գովացեք․ Անդրանիկ Քոչարյան
Ես կարծում եմ, որ ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ։ Ազգային ժողովն ամենաբարձր մարմինն է։ ԱԺ-ում բոլորն, ինչ ասես, կարող են խոսել:
Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ինչքան սուր հարցադրումներ եք անում, կամ պատգամավորներ կան՝ սուր հարցադրումներ են հնչեցնում, մեր խնդիրն է լսել,խոսել և հակադարձելուց այնպես անել, որ անձնական վիրավորանքների դաշտ չմտնենք։ Այս միջավայրը, պետական ընկալումները մերժում են «տղայական» մոտեցումները։ Այդ պատճառով խոսվում է պետականության, պետական ինստիտուտների կարևորության, դրա բարեվարքության մասին։ Ես ցանկանում եմ այդ բարեվարքությունը տեսնել ուժային բոլոր կառույցներում, նման զարգացում տեսնում եմ»,- հայտարարեց Քոչարյանը։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում։