Երկրում հասունանում է հեղաշրջում․ Սուրեն Սուրենյանց
«ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի ամբարտավան վարքագիծը լավագույն ցուցիչ է, թե ինչ ողբալի վիճակում է գտնվում մեր իրավապահ համակարգը»,-անդրադառնալով երեկ ԱԺ-ում հանցավորության վիճակի վերաբերյալ լսումների ընթացքում գրանցված միջադեպին ու խոսակցությունը՝ նշում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա մեջբերում է ՔԿ նախագահի հայտարարությունն ու նշում. ««...Էս երկրի երեսին այնպիսի մեկը չկա, որը կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, և եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել։ Արձագանքը հետագայում կստացվի», - երեկ պատգամավորներին, սակայն ոչ միայն նրանց, այլ նաև՝ երկրի քաղաքական ղեկավարությանը, ընդդիմությանը, սովորական քաղաքացիներին սպառնում էր ՔԿ ղեկավարը:
Եթե կուզեք՝ Քյարամյանը սպառնում էր երկրի սահմանադրական կարգին ու եթե Փաշինյանը նրան անհապաղ պաշտոնանկ չանի, ապա նրա անգործությամբ կամ խրախուսմամբ երկրում հասունանում է հեղաշրջում:
Մյուս կողմից, վստահ եմ ՔՊ պատգամավորների «զայրույթը» ոչ թե արդարադատության ծարավի, այլ ներկլանային «ռազբորկաների» հետևանք է»։