Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևելքում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 11:46-ին, Մալաթիա քաղաքից 46 կմ դեպի արևելք։
Օջախը գտնվել է 9 կմ խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։