Թալինի բնակիչը վիճաբանության ժամանակ դանակահարել էր 59-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել է
Հոկտեմբեր 15-ին, ժամը 21.24-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցի մի տնից «որովայնի կտրած-ծակած վերք, մարմնի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ 1-ին համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 59-ամյա տղամարդ:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 20-ի սահմաններում Նաիրի Զարյան փողոցի վերոհիշյալ տան մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդուն դանակով հարվածներ է հասցրել Թալինի բնակիչ 54-ամյա տղամարդը: Հետագա միջոցառումների արդյունքում ժամը 22.45-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: