Հրդեհ՝ Իրանի նավթավերամշակման գործարաններից մեկում․ տուժածներ կան

Իրանի հարավ-արևմտյան Խուզեստանի նահանգի Շուշթար քաղաքի Pars Petro Shushtar նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն վեց մարդ է տուժել, հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ խմբեր և շտապօգնության մեքենաներ։ Հրդեհը հաջողվել է տեղայնացնել։
Ըստ նախնական գնահատումների՝ հրդեհի պատճառ է դարձել վառելիքի լիցքավորման ժամանակ անվտանգության կանոնների չպահպանումը։