Անչելոտին որդու հետ տարաձայնություններ ունի՝ կապված Ռեալի խաղացողներից մեկի հետ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին տարաձայնություններ ունի իր որդու՝ Դավիդե Անչելոտիի հետ, որը նրա օգնականն է «սերուցքայինների» ճամբարում, ակումբում Արդա Գյուլերի ունեցած դերի հետ կապված։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Դավիդեն ցանկանում է, որ թուրք ֆուտբոլիստն ավելի նշանակալի դեր խաղա թիմում ու ավելի հաճախ հայտնվի մեկնարկային կազմում։ Իր հերթին Կարլոն կարծում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը պատրաստ չէ մեծ թվով հանդիպումներին Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում։ Անչելոտի ավագը կարծում է, որ Գյուլերը միշտ չէ, որ գլուխ է հանում խաղից և նախընտրում է նրան աստիճանաբար պատրաստել հիմնական կազմում հայտնվելուն։
Ընթացիկ մրցաշրջանում Գյուլերը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ:
Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: